«Ծնունդդ շնորհավոր, իմ ամեն ինչ». Մենչի հրապարակումը՝ կնոջ ծննդյան օրվա առթիվ
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչն ինստագրամյան իր էջում հրապարակել է կնոջ հետ համատեղ լուսանկար՝ շնորհավորելով նրան տարեդարձի կապակցությամբ:
«Ծնունդդ շնորհավոր, իմ ամեն ինչ։ Առողջ լինես ու մեր կողքից անպակաս։ Սիրում եմ քեզ շատ»,- գրել է նա։
Նշենք, որ Արմեն Պետրոսյանն այս շրջանում Հայաստանում է և նկարահանվում է «Բոլոլա» սիթքոմում, որը եթերում կլինի սեպտեմբերի 5-ից:








