Երգչուհի Ադելն ուշագնաց է եղել համերգի ժամանակ

11:34 • 28.08.23

Երգչուհի Ադելն ուշագնաց է եղել ելույթի ժամանալ, որը կայացել է Վեգասում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Երգչուհու խոսքով՝ անվտանգության աշխատակիցներն են օգնել իրեն, երբ նա կորցրել է գիտակցությունը կուլիսներում: 
«Նրանք բարձրացրել են ինձ գետնից, երբ ես կորցրեցի գիտակցությունս»,- պատմել է 35-ամյա երգչուհին: 

 

Ադելն օրեր առաջ պատմել է երկրպագուներին, որ բախվել է առողջական հարցերի և պատրաստվում է հրաժարվել սուրճից: 

«Այս շաբաթ ես որոշել եմ հրաժարվել սուրճից, բայց ողջ շաբաթ ունեցել եմ գլխացավեր և դա անտանելի էր»,- պատմել է նա: 

 

 

Երգչուհի Ադելն ուշագնաց է եղել համերգի ժամանակ