«Ներկայացնելու ենք ալբոմ, որտեղ լինելու են զուգերգեր ինձնից ավագ սերնդի ներկայացուցիչների հետ»․ Գևորգ Մկրտչյանը՝ Սիլվա Հակոբյանի հետ զուգերգի մասին

09:40 • 01.09.23

Երգիչ և դերասան Գևորգ Մկրտչյանն այս տարի լսարանի դատին է հանձնելու նոր ալբոմ, որտեղ ներառված են լինելու զուգերգերգեր ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Երգիչն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին և տրամադրել լուսանկարներ։ 

«Ես և մենեջերս՝ Լյուսի Ազնավուրյանն ունեինք գաղափար, որ ստեղծենք ալբոմ, որտեղ կլինեն զուգերգեր ոչ թե հասակակիցներիս հետ, այլ ինձնից ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց երգերի հիման վրա անցել է մեր պատանեկությունը՝ ներկայացնելով երկու սերունդների աշխատանք։ Չնայած արդեն մեկ տարի է գաղափարը մեզ հետ էր, բայց զբաղվածությանս պատճառով չէինք կարողանում այն կյանքի կոչել։ Այս ամռանը որոշեցինք՝ պետք է սկսենք ու որոշումը կանգ առավ Սիլվա Հակոբյանի վրա, քանի որ իր երգերը շատ եմ սիրում և այսօր ևս լսում եմ»,– ասաց Գևորգ Մկրտչյանը։

Երգիչը նշեց, որ համատեղ աշխատանքը հեշտ է ստացվել Սիլվա Հակոբյանի հետ: Գործիքավորումն իրականացրել է Արտ Ավետիսյանը:Խոսքերի հեղինակները Մանե Հոկաբյանը և Արման Անտոնյանն են։ Արմանը նաև երաժշտության հեղինակն է։ 

«Ալբոմը բաղկացած է լինելու 5 երգերից, բայց նշեմ, որ թողարկումը չի լինելու միանգամից, այլ մեկ տարվա ընթացքում մենք ներկայացնելու ենք, թե՛ զուգերգեր, թե՛ անհատական աշխատանքներ>,- նշեց երգիչը։ 

«Ներկայացնելու ենք ալբոմ, որտեղ լինելու են զուգերգեր ինձնից ավագ սերնդի ներկայացուցիչների հետ»․ Գևորգ Մկրտչյանը՝ Սիլվա Հակոբյանի հետ զուգերգի մասին