Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն առաջին անգամ միասին հայտնվել են հանրության առջև (տեսանյութ)

11:21 • 06.09.23

Ամիսներ շարունակ համացանցում ծավալվում են խոսակցություններ, որ «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի մոդել և աստղ Քայլի Ջեներին ու դերասան Թիմոթի Շալամեն ունեն սիրավեպ: 

Ամիսներ անց զույգն առաջին անգամ համատեղ հայտնվել է հանրության առջև Բեյոնսեի համերգին, որտեղից էլ լուսանկարներ է հրապարակել Daily Mail-ը։

Ինչպես տեղեկացրել էին սեպտեմբերի 4-ին Բեյոնսեն նշել է ծննդյան 42-ամյակը։ Իր ծննդյան օրը երգչուհին համերգ է տվել Լոս Անջելեսում, որին ներկա էին Քայլի Ջեններն ու Թիմոտի Շալամեն, որոնց հետ նաև ներկա է եղել Քայլիի ավագ քույրը՝ Քենդալ Ջենները։

 

Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն առաջին անգամ միասին հայտնվել են հանրության առջև (տեսանյութ)