Մեղադրանքներից հետո Պերսի Հայնս Ուայթը չի նկարահանվի «Wednesday»-ի երկրորդ եթերաշրջանում

10:57 • 07.09.23

Դերասան Պերսի Հայնս Ուայթը, որը մարմնավորել է Խավիեր Թորփին, չի մասնակցի «Wednesday»-ի երկրորդ եթերաշրջանին։ Բանն այն է, որ այս տարվա սկզբին դերասանին մեղադրել են սեռական բռնության մեջ: Այս մասին հայտնում է դերասանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերին կայացավ «Wednesday» սերիալի պրեմիերան, որը մեծ ճանաչում ունեցավ: 

 

Մեղադրանքներից հետո Պերսի Հայնս Ուայթը չի նկարահանվի «Wednesday»-ի երկրորդ եթերաշրջանում