Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանն ամուսնացել է (լուսանկարներ)

14:24 • 29.10.23

Երեկ «Հատուկ դասարան» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Արաքսյա Խաչատրյանն ամուսնացել է։ Тert.am Life–ը ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները։ 

Զույգի պսակադրությունն անցել է Հառիճավանքում, իսկ երեկոյան արարողությունը Գյումրիում։ 

Դերասանուհու հարսանիքին ներկա էին «Հատուկ դասարան»–ի նրա գործընկերները, որոնք իրենց ինստագրամյան էջերում հրապարակում էին արարողությունից լուսանկարներ և տեսանյութեր։ Փեսայի տարոսիկն էլ բռնել է երիտասարդ դերասան Բորիս Մելքոնյանը։ 

Նշենք, որ դերասանուհու հարսանիքը պետք է կայանար դեռևս սեպտեմբերի 30–ին, բայց հետաձգվել է Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված։

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tert.am Life (@tert.am.life)

Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանն ամուսնացել է (լուսանկարներ)