«Слово пацана» սերիալի դերասանը ձերբակալվել է

12:11 • 26.12.23

Մոսկվայի դատարանը երկուշաբթի օրը սպանության գործով ձերբակալել է  «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի դերասան  Սերգեյ Բազանովին, իսկ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։

«Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը 2011 թվականին կատարված սպանության մեջ մեղադրվող Սերգեյ Յուրիեւիչ Բազանովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բազանովը նախնական կալանքի տակ է հայտնվել առնվազն մինչև փետրվարի 20-ը։ Ըստ քննիչների՝ Բազանովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (մի քանի անձանց սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ շահադիտական դրդապատճառներով): Սպանությունները տեղի են ունեցել Մոսկվայի տարածքում։

Հայտի սերիալում Բազանովը խաղացել է տարածաշրջանային հանցավոր խմբի մասնակիցներից մեկի՝ Դեմիդի դերը։

 

«Слово пацана» սերիալի դերասանը ձերբակալվել է