Հայտնի են «Ոսկե մորի» հակամրցանակի այս տարվա թեկնածուները

12:36 • 23.01.24

Հայտնի են «Ոսկե մորի» հակամրցանակի այս տարվա թեկնածուները: Առաջադրումների քանակով առաջատարը «Անկասելիները 4» (The Expendables 4) մարտաֆիլմն է։

Հաղթողների անունները հայտնի կդառնան մարտի 9-ին՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության նախօրեին, գրում է film.ru-ն:

«Վատագույն ֆիլմ» անվանակարգում են՝ «Վինի Թուխ. արյուն և մեղր», «Էկզորցիստ. հավատացյալը», «Մեգ 2», «Անկասելիները 4», «Շազամ! Աստվածների կատաղություն» կինոնկարները:

«Վատագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Ջոն Վոյթը («Անհետաձգելի»), Վին Դիզելը («Ֆորսաժ 10»), Ռասել Քրոուն («Վատիկանի էկզորցիստ»), Ջեյսոն Սթեթհեմը («Մեգ 2»), Քրիս Էվանսը («Անպատասխան»):

«Վատագույն դերասանուհի» անվանակարգում են Անա դե Արմասը («Անպատասխան»), Ջենիֆեր Լոպեսը («Մայրիկ»), Հելեն Միրենը («Շազամ! Աստվածների կատաղություն»), Մեգան Ֆոքսը («Ջոնի և Քլայդ»), Սալմա Հայեկը («Մեջիք Մայք. վերջին պարը»):

«Վատագույն ռեժիսոր» անվանակարգում են Սքոթ Ուոն («Անկասելիները 4»), Դեյվիդ Գորդոն Գրինը («Էկզորցիստ. հավատացյալը»), Պեյթոն Ռիդը («Մարդ- մրջյունն ու իշամեղուն. քվանտային մոլուցք»), Բեն Ուիթլին («Մեգ 2»), Ռիս ՖրեյքՈւոթերֆիլդը («Վինի Թուխ. արյուն և մեղր»):

«Վատագույն սցենար» անվանակարգում են «Վինի Թուխ. արյուն և մեղր», «Էկզորցիստ. հավատացյալը»
«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի անիվը», «Անկասելիները 4», «Շազամ! Աստվածների կատաղություն» ֆիլմերը: