«Слово пацана»-ի սաունդթրեքով հայտնի AIGEL խումբը ելույթ կունենա Երեւանում

11:04 • 21.02.24

Վերջին ամիսներին ,թե' Ռուսաստանում, թե' նախկին խորհրդային երկրներում մեծ մասսայականություն ունեցավ «Слово пацана» սերիալը: Սերիալում հնչած երգերը դարձան ոչ պակաս մասսայական, ավելին՝ նույնիսկ խորհրդային տարիների սիրված երգերին սերիալի շնորհիվ նոր շունչ տրվեց:

Համացանցում մեծ իրարանցում առաջացրեց ֆիլմի սաունթրեքը՝ «Пыяла»-ն, որը հնչում է թաթարերեն «AIGEL» էլեկտրոնային հիփ-հոփ դուետի կատարմամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ համացանցը ցնցած երգը ձայնագրվել էր դեռ տարիներ առաջ, սակայն երգն իր աստեղային ժամին էր սպասում:

 

Ֆիլմի և երգի հաջողությունից ոգեշնչված՝ Unity Production-ն էլ որոշեց, որ հայ երաժշտասերները սիրված երգը կենդանի կատարմամբ լսելու հնարավարություն պետք է ունենան: Tert.am.life-ի հետ զրույցում Unity Production-ի համահիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը նշեց, որ խումբը Երևանում ելույթ կունենա մարտի 9-ին.

«Ամենաթրենդային խմբերից մեկին՝ «AIGEL»-ին Երևան հրավիրելու թիմային որոշում կայացրինք: Նորություն չենք ասի, որ ամեն տարի հրավիրում ենք ոչ հայ արտիստների, ովքեր մեծ մասսայականություն ունեն հենց դրսում: Պետք է անակնկալներն ավելի վաղ սկսել, մանավանդ, որ սերիալի և երգի բումային շրջանը հենց հիմա է»:

Պրոդյուսերի նշեց նաև, որ համերգի անոնսը տեղադրված է նաև խմբի պաշտոնական էջերում: 

 

«Слово пацана»-ի սաունդթրեքով հայտնի AIGEL խումբը ելույթ կունենա Երեւանում