Գարիկ Մարտիրոսյանն առաջին անգամ քննադատել է իր զարմուհու ելույթը՝ «Новая фабрика звезд» շոուում (տեսանյութ)

14:34 • 26.03.24

Ռուսական նոր երաժշտական շոուին՝ «Новая фабрика звезд»-ին մասնակցում են մի շարք տաղանդավոր և երիտասարդ արտիստներ: 

Շոուն հնարավորություն է տալիս մրցույթի այս փուլում իրականացնել արտիստների մասնկության երազանքը և երգել իրենց երազանքների արտիստի հետ:

Այս նախագծին նաև մասնակցում է Գարիկ Մարտիրոսյանի զարմուհին՝ Նոննա Եգանյանը, որը երգել է ռեփեր ST-ի հետ, որը նշել է՝ հավանել է իր հետ ելույթը: 

Այնուամենայնիվ, Գարիկ Մարտիրոսյանը զարմուհու ելույթով տպավորված չէր:
«Ես կարծում եմ, որ այս երգը չի համապատասխանում Նոննայի ձայնին, անհրաժեշտ էր այլ երգ և այս ելույթով ես խանդավառված չեմ»,- ասել է Գարիկ Մարտիրոսյանը:

 

 

Գարիկ Մարտիրոսյանն առաջին անգամ քննադատել է իր զարմուհու ելույթը՝ «Новая фабрика звезд» շոուում (տեսանյութ)