«Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ

13:23 • 08.04.24

«Բոլոլա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի դերասանական կազմը կիսվել է ապրիլյոթյան լուսանկարներով և շնորհավորել կանանց՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Լուսանկարներով դերասաները կիսվել են իրենց ինստագրամյան էջերում և շնորհավորական խոսքեր գրել:

Նշենք, որ ապրիլի 3-ից Արմենիա TV-ի եթերում է «Բոլոլա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը, որի առաջին եթերաշրջանի մի շարք սերիաներ յութուբում հատել են 1 մլն դիտուների շեմը:

Այս պահին ցուցադրվել է եթերաշրջանի 10 սերիա, այսօր 20:50 Արմենիա TV-ի եթերում կլինի 11-րդ սերիան: