«12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ)
Այս շրջանում դերասանուհի և պրոդյուսեր Աննա Հարությունյանը նկարահանում է «Մեդալի հակառակ կողմը» վավերագրական ֆիլմ Նազիկ Ավդալյանի մասինև ինստագրամյան էջում ակտիվ ներկայացնում նկարահանումների բարդությունները: Նա տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ ֆիզիկական վնասվածքներ է ստանում նկարահանումներին Նազիկ Ավդալյանի կերպարաը մարմնավորելու ընթացքում: Տեսանյութին կից գրել է. «Չկա ցավ, չկա արդյունք: Սպորտն ինքը ենթադրում է ոչ միայն հաղթանակներ, այլ բազում վնասվածքներ: Շարունակում ենք՝ չկորցնելով էնտուզիազմը»:
Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անընդհատ սնվել, որ ուշագնաց չլինես, անհաջողություններ, վնասվածքներ, ցավեր, անքուն գիշերներ:
Գինը, որ վճարում ես, և միևնույն է, ես երջանիկ եմ, որ բախտ ունեմ մարմնավորելու Նազիկ Ավդալյան Հային»,- գրել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram







