Մալմյոյում այսօր սպասվում է «Լադանիվա»-ի ելույթի առաջին բեմական փորձը
«Եվրատեսիլ 2024»-ի՝ Հայաստանի պատվիրակությունն արդեն Մալմյոյում է: Այսօր սպասվում է «Լադանիվա»-ի ելույթի առաջին բեմական փորձը:
Նշենք, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։
Նշենք, որ որ «Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին և 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։







