Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)

11:03 • 01.05.24

Շոումեն և պրոդյուսեր Արամ Մելիքյանն ընտանիքի հետ երեկ «Gender party»-ի միջոցով իմացել է իրենց ընտանիքի 6-րդ անդամի սեռը:

Նրանք կազմակերպել էին երեխայի սեռը բացահայտող արարողություն և հրավիրել ընտանիքի ընկերներին: Շոումենը փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ հյուրերը փորձում են գուշակել երեխայի սեռը: 

Արամ Մելիքյանը, նրա որդին՝ Անրին և դուստրը՝ Էլիզը վստահ նշում են, որ տղա է լինելու, իսկ մյուս դուստր՝ Ստելլան նշում է աղջիկ:

Արարողության վերջում նոր պարզ է դառնում, որ երեխան տղա է լինելու:

 

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tert.am Life (@tert.am.life)

Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)