«Եվրատեսիլ-2024»-ի հաղթող Նեմոն եզրափակիչ ելույթի ժամանակ կոտրել է մրցանակը՝ բյուրեղյա խոսափողը (տեսանյութ)

03:30 • 12.05.24

«Եվրատեսիլ-2024»-ի հաղթող Նեմոն եզրափակիչ ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը՝ բյուրեղյա խոսափողը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն՝ The Code երգով:Ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով Շվեյցարիան հաղթող է՝ 591 միավորով։

Երկրորդ հորիզոնականում է Խորվաթիան, իսկ 3–րդ տեղում է Ֆրանսիան։

Հայաստանը 8–րդ հորիզոնականում է՝ 183 միավորով։

Տեսանյութը՝ այստեղ։

«Եվրատեսիլ-2024»-ի հաղթող Նեմոն եզրափակիչ ելույթի ժամանակ կոտրել է մրցանակը՝ բյուրեղյա խոսափողը (տեսանյութ)