«Ում հետաքրքրում է իմ անձնական կյանքը, կարող է գալ ու դիտել «Բոնին M» սթենդ ափը». Բոնի  

17:08 • 29.05.24

«Ժամանակին, երբ մազերս շատ երկար էր, «32 ատամ» ակումբի տղաներն ինձ ասում էին, կարծես «Boney M.» խմբից լինես: Հետո «Մեր բակը» ֆիլմում մարմնավորեցի Բոնիին ու բեմական անունս մնաց Բոնի»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց դերասան Վահե Բեգլարյանը, ով հանդիսատեսի դատին է ներկայացրել իր նոր՝ «ԲոնիM» սթենդ ափ կատակերգությունը:

«Սթենդ ափն իմ կյանքի մասին է՝ անձնականի, մանկության, հումորի ասպարեզ մտնելու: Իրական պատմություններ են կապված Պոնչի, Մհերի և Մենչի հետ»,- պատմեց Բոնին:

«Սցենարի հեղինակը ես եմ, բայց գրել եմ 3 սցենարիստների հետ մասին՝ Վազգեն Օհանյան, Գևորգ Սահակյան, Անդրանիկ Համբարձումյան»:

Սթենդ ափի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 25-ին, իսկ հաջորդը կլինի ամսի 14-ին: Դերասանի խոսքով՝ արձագանքները բավական դրական են, հավանում են և՛ հումորի ասպարեզի մարդիկ, և՛ սովորական հանդիսատեսը:

«Սթենդ ափը տարբերվող է, երաժշտական հատվածներ չկան, առանց էկրանի, քաղաքական նմանակումների ու հայտնի մարդկանց կրկնօրինակումների է: Սթենդ ափի ժանրում ինձ այդ ոճն այդքան էլ հոգեհարազատ չէ»,- ասաց Վահե Բեգլարյանն ու հավելեց, որ այս պահին հիմնական ժամանակը սթենդ ափին է տրամադրում: 

«Հասարակությանը միշտ հետաքրքրում է հայտնի մարդկանց անձնական կյանքը: Դրա մասին ես խոսում եմ իմ սթենդ ափում, ում հետաքրքրում է իմ անձնական կյանքը, կարող են գալ ու դիտել իմ «ԲոնիM» սթենդ ափը:

Հեղինակ` Անի Մնացականյան

«Ում հետաքրքրում է իմ անձնական կյանքը, կարող է գալ ու դիտել «Բոնին M» սթենդ ափը». Բոնի