Կասկադում կհնչեն Ազնավուրի երգերը. համերգ՝ նվիրված Շառլի 100-ամյակին
14:48 • 01.08.24
Օգոստոսի 8-ին երեկոյան Կասկադում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա Շարլ Ազնավուրի 100 ամյակին նվիրված մեծ համերգ: Այս մասին ինստագրամյան իր էջում տեղեկացնում է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, ով այդ օրը կկատարի Ազնավուրի ամենասիրված երգերը: Ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը, Արման Մնացականյանը, Դանիել Մելքոնյանը և այլք:
View this post on Instagram
Placeholder







