«Օր, որը հարյուրավոր անքուն գիշերների, բազում ցшվերի ապաշխարանքը կդառնա». «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերայի օրն արդեն հայտնի է

11:00 • 17.08.24

Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանն ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:

«Եկավ այդքան սպասված պահը, երբ ձեր դատին պիտի հանձնենք ֆիլմը: Սեպտերմբերի 12, օր, որը հարյուրավոր անքուն գիշերների, տքնաջան աշխատանքի, բազում ցավերի ապաշխարանքը կդառնա»,- գրել է դերասանուհին:

Ավելի վաղ, Աննա Հարությունյանը տեղեկացրել էր, որ իր առողջական վիճակը համեմատաբար լավ է: «Ողնաշարի ճողվածքների, մենիսկի և վզի ողերի տեղաշարժի հետ գործ ունեցած մարդիկ կհասկանան, որ այդ խնդիրները հեշտ ու շուտ չեն անցնելու: Բայց ամեն բան հաղթահարելի է, երբ գնում ես դեպի երազանք»,- ինստագրամյան իր էջում գրել էր դերասանուհին:

Հիշեցնենք, որ «Մեդալի հակառակ կողմը» վավերագրական ֆիլմը Նազիկ Ավդալյանի կյանքի պատմությունն է: Ֆիլմն իրական ֆաստերի հիման վրա է: Սցենարի հեղինակը և ռեժիոսրը Աննա Հարությունյանն է:

«Օր, որը հարյուրավոր անքուն գիշերների, բազում ցшվերի ապաշխարանքը կդառնա». «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերայի օրն արդեն հայտնի է