«Ինձ միշտ ընկալել են որպես ամուր, մի քանի տղամարդու պտտացնող կնոջ, ես ամենանուրբ ու փխրուն աղջիկն եմ». Էվա Խաչատրյան

12:48 • 21.08.24

«Ինձ երբեք չեն հանդիպել տղամարդիկ, ովքեր սիրում են շքեղ նվերներ անել»,- «Սրտի տանքիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Էվա Խաչատրյանն ու նշել, որ մեքենան, որն ինքը վարում է, ինքն է գնել, ոչ ոք չի նվիրել:

Դերասանուհին նշել է, որ իր կյանքում եղել է սիրահարվածություն, կախվածություն, պարտավորություն, ինչպես նաև զգացել է կորստի ցավը:

«Ինձ միշտ ընկալել են որպես ամուր, սեքսուալ, մի քանի տղամարդու պտտացնող: Ես աշխարհի ամենափխրուն, ամենանուրբ ու ամենաաղջկական հատկություններով աղջիկն եմ: Ինձ միշտ տղամարդիկ մոտեցել են՝ մտածելով, որ այդպիսին եմ, հետո հասկացել են, որ սխալ հաշվարկով են եկել: Կամ շատ արագ անհետացել են, կամ, երբ տարիներ հետո եկել է լրջանալու պահը, իրենք ուղղակի որոշել են փախչել այդ մտքից, որովհետև իրենց պատկերացրած տուն տանելու աղջիկը վիզուալ ոչ մի կապ չունի ինձ հետ: Ես այդ կերպարը չեմ, որին էկրաններից տեսնում են, ես իրականում մաքսիմալ «հողին կպած» աղջնակ եմ»,- ասել է Էվա Խաչատրյանը:  

Նրա կարծիքով՝ այսօր կանայք նյութապաշտ են դարձել: «Մեքենայի հետևից են գնում, բայց իսկական սերը, որը քեզ թռչելու հատկություն է տալիս, քեզ ամենաուժեղն է այս աշխարհում դարձնում, դրա հետևից ոչ ոք չի էլ ուզում գնալ: Իմ կողքի տղամարդը պետք է չվախենա, ինձ որպես դերասանուհի ընկալի, հպարտանա, որ մի բան լավ եմ անում, ոչ թե խուսափի ինձ բեմում տեսնելուց: Պետք է տղամարդ լինի: Երբ ես ինչ-որ պահ թուլանամ, ինձ ամուր գրկի, ասի, որ ես քո կողքին եմ ու հանկարծ թևաթափ չլինես»,- ասել է դերասանուհին: