Ռաֆայել Երանոսյանի, Արմուշի, Ժաննա Բուտուլյանի և hնդիկ դերասանների մասնակցությամբ՝ «Ջիմի, Ջիմի» նոր սիթքոմը՝ Արմենիա TV-ի եթերում

10:38 • 31.08.24

«Սիթքոմի գաղափարը վաղուց էր ծնվել, բայց 2024-ի օգոստոսի 29-ից մենք հայտարարեցինք մեկնարկ պրոֆեսիոնալ թիմի հետ միասին: Մենք այսօրվանից սկսում ենք մի հրաշալի սիթքոմ, որը լինելու է Արմենիա TV-ի եթերում, կոչվելու է «Ջիմի, Ջիմի»: Թիմն ու դերասանական կազմը պրոֆեսիոնալ են, սցենարական աշխատանքները կատարել են լավագույնները, նկարահանումը՝ աշխարհի ամենատաղանդավոր ռեժիսորը, ում հետ դեբյուտն է մեր բոլորի»,- ափսեն կոտրելու արարողության ժամանակ պատմում է դերասան Ռաֆայել Երանոսյանն, ով ինստագրամում տեսանյութ է հրապարակել:

Նշենք՝ Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Վարդանյանը, սցենարի հեղինակը՝ Արմեն Վարդանյանը, դերասանական կազմում ներգրավված են Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը, Ժաննա Բուտուլյանը և հնդիկ դերասաններ:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում դերասան, շոումեն Արմուշը պատմել էր, որ Նոր սիթքոմի առաջարկ ունի, հրավերը ստացել է Ռաֆայել Երանոսյանից:

«Օգոստոսից Հայաստանում եմ այս նախագծի առաջարկի համար: Շատ մանրամասներ առայժմ չեմ կարող ասել: Աշխատանքային փուլում ենք, շուտով կսկսենք նկարահանումները»,- ասել էր Արմուշը:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Rafael Yeranosyan (@rafayel_yeranosyan)

Ռաֆայել Երանոսյանի, Արմուշի, Ժաննա Բուտուլյանի և hնդիկ դերասանների մասնակցությամբ՝ «Ջիմի, Ջիմի» նոր սիթքոմը՝ Արմենիա TV-ի եթերում