Հայտնիների երեխաները՝ սեպտեմբերի 1-ին

10:57 • 02.09.24

Սեպտեմբերի 1-ին, շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներն իրենց երեխաներին ճանապարհել են դպրոց, լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել՝ նոր ուսումնական տարվա առթիվ:

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու երգչուհի Արփի Գաբրիելյանն իրենց որդուն՝ Ռոբին ճանապարհել են դպրոց և լուսանկար հրապարակել ինստագրամում:

Դերասանուհի Անաիս Սարդարյանը որդուն՝ Մոնթեին առաջին անգամ ճանապարհել է դպրոց:

«Բարի երթ»,- լուսանկարներին կից գրել է նա:

Որդուն առաջին անգամ դպրոց է ճանապարհել նաև պարուսույց Վիկա Մարտիրոսյանը:

Երեխաների հետ լուսանկարներ են տեղադրել նաև հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը:

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը ևս դստեր՝ Ադելի հետ լուսանկարներ է հրապարակել դպրոցի բակից:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը փոքր որդուն՝ Մհերին առաջին դասարան է ճանապարհել:

Ավետ Բարսեղյանը ևս դստերը՝ Լուսեին դպրոց ճանապարհելուց տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Avet Barseghyan (@avetbarseghyan)