«Կան կանայք, որ գրում են՝ «ամոթ չէ՞». Անի Լուպեն՝ իր լողազգեստով լուսանկարների տակ գրված մեկնաբանությունների մասին

17:34 • 13.09.24

«Եթե աչքս տեսնում է, հետևում եմ մեկնաբանություններին, սուտ կլինի, որ ասեմ, հետաքրքիր չէ, բայց այդքան չեմ կենտրոնանում: Հասկանում եմ, որ հազարավոր մարդիկ, հազարավոր կարծիքներ, դա նորմալ է: Չեմ նեղվում, եթե անկեղծ, որովհետև շատ վատ մեկնաբանություններ չեմ կարդացել:

Կան կանայք, որ գրում են՝ «ամոթ չէ՞»: Նորմալ է, իրենք մտածում են, որ դա ամոթ է և դա գրում են: Ես ինքս մեկնաբանություններ շատ քիչ եմ գրում, եթե գրում եմ, պիտի լավ բան գրեմ, եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, երբեք չեմ գրի: Ես մտածում եմ, որ իմ կարծիքը հետաքրքիր չի ուրիշին, եթե հարցնի, կարող ես ասել: Բայց, երբ հարկ են համարում անպայման իրենց կարծիքը գրելու, դա ինձ համար այդքան էլ նորմալ չէ»,- անդրադառնալով իր ինստագրամյան էջում հաճախ հրապարակվող լողազգեստով լուսանկարներին ու դրանց մեկնաբանություններին՝ «Իմունիտետ» հաղորդաշարի շրջանակներում ասել է դերասանուհի Անի Լուպեն: 

«Կան կանայք, որ գրում են՝ «ամոթ չէ՞». Անի Լուպեն՝ իր լողազգեստով լուսանկարների տակ գրված մեկնաբանությունների մասին