«Սիրում եմ տեսակդ՝ հումորով, նրբանկատ ու նպատակային իմ աղջիկ». Լուիզա Ներսիսյանը շնորհավորել է դստեր՝ Լիլիթ Թոխատյանի 18-ամյակը

13:34 • 23.09.24

Դերասանուհի Լիլիթ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 18-ամյակը: Մայրը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ինստագրամում շնորհավորել է դստեր տարեդարձն ու գրառում արել.

«Շնորհավորում եմ, իմ սիրտ: Երջանիկ լինես ու բոլոր նպատակներիդ հասնես ճիշտ ժամանակին: Սիրում եմ տեսակդ՝ հումորով, բարի, խելացի, նրբանկատ ու նպատակային իմ աղջիկ»:

Հիշեցնենք, որ Լիլիթ Թոխատյանն այժմ նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Գիտունոիդ» սիթքոմում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին: Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում, դերասանուհին նշել էր, որ հաճույքով է աշխատում այս նախագծում: 

«Շատ պատասխանատու էր այս նախագծում նկարվելը: Էմոցիաների խառնուրդ է՝ և՛ հուզիչ է, և՛ ծիծաղելի, և՛ շոկային: Շատ ուրախ եմ, որ ինձ են ընտրել Գիսանեի կերպարի համար: Գիսանեն բլոգեր է, ով փորձում է իր բլոգում ոչ թե խոսել առօրյա թեմաներից, այլ՝ ճիշտ և օգտակար ինֆորմացիա տալ իր հետևորդներին»,- պատմել է դերասանուհին ու նշել, որ իր ծնողները մեծ ոգևորությամբ փորձել են օգնել իրեն:

«Ամեն օր, նկարահանումից հետո նրանց պատմում էի, թե ինչպես է անցել, ինչ ենք արել, նրանց օգնությամբ տեքստերն էի սովորում: Իմ այս ոլորտում լինելը նրանց շնորհիվ է, նրանց խորհուրդների և օգնության»,- անկեղծացել է Լիլիթ Թոխատյանը: