«Զարգացնում ենք սցենարը՝ քննարկելով այն բժշկական ոլորտի մասնագետների, 44-օրյայի մասնակիցների հետ». Ջիվան Ավետիսյան

11:00 • 24.09.24

««20 20-ի Հրեշտակները» ֆիլմի համար մենք զարգացնում ենք սցենարը քննարկելով այն բժշկական ոլորտի մասնագետների, պատերազմի մասնակիցների հետ։ Մենք արդեն սկսել ենք նկարահանման տեղանքների ընտրության աշխատանքները և դերասանների հետ փորձում ենք լավագույնս ուսումնասիրել պատերազմական բժշկության գաղտնիքները։

Մենք իրապես փորձում ենք անել լավագույնը ուժեղ և ազդեցիկ ֆիլմ ունենալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ու նկարահանումներից լուսանկարներ հրապարակել:

«Զարգացնում ենք սցենարը՝ քննարկելով այն բժշկական ոլորտի մասնագետների, 44-օրյայի մասնակիցների հետ». Ջիվան Ավետիսյան