«Իմ ծննդյան կոստյումով». Քեթրին Զետա-Ջոնսը մերկ լուսանկարով շնորհավորել է Մայքլ Դուգլասի 80-ամյակը
«Իմ ծննդյան կոստյումով. Ավելի քան 25 տարի ամուսնուս հետ ծննդյանս օրը կիսելուց հետո, նվերների գաղափարները սպառվում են: Սա նվերի երկրորդ տարբերակն է, առաջին տարբերակն էր գոլֆի գնդակը»,- ինստագրամի իր էջում գրել է դերասանուհին:
Իր և Մայքլ Դուգլասի լուսանկարին կից էլ դերասանուհին գրել է. «Շնորհավոր Մայքլի ու իմ տարեդարձը: Այստեղ երկուսով ենք՝ մեր տարեդարձերի օրը: Սիրում եմ քեզ ամբողջ սրտով»:







