«Մեր ներքին խոհանոցը միշտ հետաքրքիր է». Արսեն Գրիգորյանը «Drama Queen»-ից բեքսթեյջ կադրեր է հրապարակել
«Մեր ներքին խոհանոցը միշտ հետաքրքիր է, հատկապես, երբ այն բառացիորեն խոհանոցում է»,- երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը նոր նախագծից լուսանկարներ է հրապարակել ինստագրամում։
Ավելի վաղ, Tert.am Life-ը հայտնել էր, որ Արսեն Գրիգորյանը «Drama Queen»-ում հանդես կգա որպես հաղորդավար:
«Մեր առաջին համագործակցությունն է կաբարե ժանրում, այն պահից, երբ սկսեցինք փորձերը, պարզ էր, որ առանձնահատուկ բան է ստեղծվում: Անհամբերությամբ սպասում եմ այս աշխույժ, դինամիկ նախագիծը կյանքի կոչելուն»,- ինստագրամի իր էջում, ավելի վաղ գրել էր հաղորդավարն ու նշել, որ սա իր դեբյուտն է կաբարե -շոուում:
Հիշեցնենք, պրեմիերան տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, հոկտեմբերի 11-ին:














