«Անսահման երջանիկ եմ». Էվելինա Շահիրյանը հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել

10:31 • 05.10.24

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ լույս աշխարհ է եկել դերասանուհի Էվելինա Շահիրյանի և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի առաջնեկը՝ Դանիելը:

Էվելինան ինստագրամյան իր էջում հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել Դանիելի հետ և կից գրառում արել.

«Դանիել Հովհաննեսի Ղազարյան. 
Ես սա ասում եմ ամեն օր և չեմ դադարի կրկնել `ես ունեմ աշխարհի ամենալավ ամուսինը:
Շնորհակալ եմ քո ամեն հարցում իմ կողքը լինելու, այդքան հասկացող լինելու ու իմ ձեռքը դիմանալու համար: Մեր ամուսնությունից ի վեր ես ամեն օր քեզ ավելի ու ավելի եմ սիրում: Մենք 3-ով հասնելու ենք մեր բոլոր նպատակներին ու անելու ենք ամենը, որ մեր միասին անցկացրած օրերը լինեն էլ ավելի սիրուն ու դրական: Վստահ ասում եմ, իմ ամուսինը աշխարհի ամենալավ մարդն է: Էմոցիոնալ օրերին դժվար ես կարողանում մտքերդ ճիշտ շարադրել ու այսօր այդ օրն է: Միայն կասեմ, որ անսահման երջանիկ եմ:
Իսկ այսօրվանից սկսած մենք լուրջ պաշտոն ունենք 
Ես ու Դանիելը քեզ շատ ենք սիրում ու պինդ գրկում ենք:
Հոկտեմբերի 4-ը հայտարարում եմ , որպես իմ տղամարդկանց միջազգային օր»,- գրել է դերասանուհին:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Evelina Shahiryan (@evelinashahiryan)