«Եթե քո մասին միայն լավն են խոսում, ուրեմն դու միջակ ես». Հասմիկ Կարապետյանը՝ ամուսնալուծության լուրերի մասին

13:46 • 05.10.24

«Ես իմ մասին այնքան անհավանական բաներ եմ լսել, որ հիմա ժպիտով եմ դիմավորում այդ ամենը»,- 24 News-ի եթերում՝ անդրադառնալով  ամուսնալուծության և ամուսնու Կանադայում բնակվելու մասին լուրերին՝ ասել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը:

Tert.am Life-ը ներկայացնում է հաղորդումից հատվածներ:

«Ամուսինս Միացյալ նահանգներից Հայաստան է տեղափոխվել 2013-ին, արդեն 10 տարի ապրում ենք Հայաստանում, ունենք 2 բալիկ՝ Տաթևը և Գրիգորը:

Մենք բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի պատճառով, Կանադայում ապրել ենք 6 ամիս: Այդպիսի բան չկա, սա զուտ հասարակության երևակայության թռիչքն է: Նորմալ է, եթե դու հանրային մարդ ես, անընդհատ ուշադրության կենտրոնում ես, և հետաքրքիր ու վառ կերպար ես քո տեսակով, բնականաբար խոսակցություններ կլինեն:

Եթե քո մասին միշտ լավ բաներ են խոսում, ես կարծում եմ, որ միջակ ես: Նախանձը մեծ չարիք է, շատ քիչ մարդիկ են կարողանում հաղթահարել այդ հիվանդությունը: Ես աղոթում եմ այդ մարդկանց համար, որովհետև ավելի վատ վիճակում իրենք են, ոչ թե՝ ես: Այդ նախանձը իրենց է ուտում: Ես ուզում եմ, որ այդ մարդիկ ազատվեն այդ հիվանդությունից:

Իմ կյանքում ամեն ինչ կարգին է, ես շնորհակալ եմ Աստծուց իմ ընտանիքի համար: Իսկ խոսակցությունները եղել են, կան և կլինեն»,- նշել է Հասմիկ Կարապետյանը: