«Ուզում եմ 40 տարեկանումդ 5 նոր երկիր այցելես, քիչ աշխատես, բայց շատ վաստակես». Մերի Ներսիսյանի շնորհավորանքը՝ ամուսնու ծննդյան տարեդարձին

15:29 • 11.10.24

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն ինստագրամյան իր էջում ամուսնու՝ Գոռի հետ լուսանկարներ է հրապարակել և շնորհավորել սիրելիի ծննդյան տարեդարձը:

«Շնորհավոր ծնունդդ, սեր իմ միակ ու անկրկնելի: Շնորհակալ եմ, որ 40 տարի առաջ լույս աշխարհ եկար, շնորհակալ եմ, որ 19 տարի առաջ քեզ հանդիպելու հնարավորություն ունեցա: Կյանքիս ուղիղ կեսը քեզնով է լցված՝ այնքան խաղաղ, այնքան դրական, այնքան ջերմ ու ազնիվ: 19 տարի ամեն օր, օրը մի քանի անգամ առիթ եմ ունենում գնահատելու 19 տարեկան Մերիի կատարած ընտրությունը: Ո՜նց է քեզ հաջողվում մեր սերը այդքան վառ ու տաք պահել. քո հեռախոսահամարից ստացած զանգը, նամակը, դռան թակոցը... 19 տարի առաջվա պես սրտի թեթև բաբախով եմ ընդունում:
 Ո՞վ ես դու Գոռ: Ոնց ես մեջդ տեղավորում այդքան տաղանդ, անսպառ էներգիա, հոգատարություն, հավատարմություն, նվիրվածություն, հարգանք, կարգապահություն, քաղաքավարություն: Ո՞նց...
Ուզում եմ 40 տարեկանումդ 5 նոր երկիր այցելես (ինձ չմոռանաս), քիչ աշխատես, բայց շատ վաստակես (անիրական է քո դեպքում), վերստեղծես երազանքիդ երաժշտական խումբը ու գոնե մեկ համերգ ունենաս (խոստանում եմ չբողոքել գիշերային փորձերից)»,- լուսանկարներին կից գրել է Մերին: