Ում են մարմնավորում Ռաֆ Հարությունյանն ու Արսեն Լևոնյանը «Նոր տարվա կինո» ֆիլմում. դերասանները կադրից դուրս

12:00 • 16.10.24

Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիմլի նկարահանումներին բազմիցս անդրադարձել ենք, բացահայտել գրեթե բոլոր կերպարներին: Դերասանական կազմում ներգրավված են նաև երգիչ, դերասան Ռաֆ Հարությունյանն ու դերասան Արսեն Լևոնյանը, որոնց հետ ևս զրուցել ենք նկարահանման հրապարակում, և հասցրել որսալ բեքսթեյջ լուսանկարներ:

Ռաֆ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնել է նկարահանվել ֆիլմում: Նա առաջին անգամ է նկարահանվում գեղավետսական ֆիլմում:

«Առաջինն ինձ գրավեց ֆիլմի գաղափարը, 2-րդը՝ այն թիմը, որի հետ աշխատում եմ: Կերպարի հետ կապված արտաքինիցս կարելի է դատել ինչպիսի կերպար եմ մարմնավորում, իսկ թե վերջում ինչ կդառնա այս կերպարը, կարծում եմ, հանդիսատեսին կզարմացնի»,- նշեց Ռաֆ Հարությունյանը:

Ըստ նրա՝ նակարահանումներն անցնում են շատ հետաքրքիր, իսկ նկարահանման հրապարակում ամենաբարձր տրամադրությունն ապահավում է դերասանուհի Լիանա Վանոյանը. «Էներգիայի ռումբ է, որ ամեն վայրկյան պայթում է ու մենք էլ չենք կարողանում դիմակայել»,- ասաց Ռաֆ Հարությունյանը:

Դերասան Արսեն Լևոնյանն, ով ևս ներգրավված է ֆիլմում, իր խոսքերով՝ հայկական տիպիկ կերպար է մարմնավորում: «Կարդացի սցենարը, հասկացա, որ կարող եմ: Մեծ հաճույքով համաձայնեցի, նման բան դեռ չէի փորձել, տեսնենք ինչ կստացվի: Ուրախ եմ, որ ինձ այս թիմում ընդգրկեցին: Որոշ մարդկանց հետ նոր եմ աշխատում, բայց անձնակազմի հետ համագործակցում եմ արդեն մի քանի տարի ու շատ հաճելի է: Հանգիստ ու սիրալիր մթնոլորտ է»,- նշեց Արսեն Լևոնյանը:

Ռաֆ Հարությունյանն էլ հավելեց, որ այսքան տաղանդավոր մարդ մեկ վայրում, արդեն իսկ պետք է հանդիսատեսին հետաքրքրի:

Հիշեցնենք, ֆիլմը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերին:Հեղինակ՝ Անի Մնացականյան

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի

Ում են մարմնավորում Ռաֆ Հարությունյանն ու Արսեն Լևոնյանը «Նոր տարվա կինո» ֆիլմում. դերասանները կադրից դուրս