«Բացմոցից ընկա ու վնшսվшծք ստացա». հնդիկ դերասանը «Ջիմի Ջիմի» սիթքոմի նկարահանման ընթացքից մանրամասներ է պատմում

16:05 • 19.10.24

Ինչպես արդեն հայտնել էինք, շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ: Նախագծի պրդյուսերներն են Ռաֆայել Երանոսյանն ու Վահան Թովմասյանը, դերասանական կազմում են Ռաֆայել Երնոսյանը, Արմուշը, Լևոն Հարությունյանը, Ժաննա Բուտուլյանը, Վահան Թովմասյանը և այլք:

«Սա իմ առաջին փորձը չէ: Հումորի լիգայում և «Մեծից փոքր» ֆիլմում եմ նկարահանվել: 2008թ-ին եմ եկել Հայաստան՝ որպես Բժշկական համալսարանի ուսանող: Մոտ 17 տարի է ապրում եմ Հայաստանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սեթիր Ահուն, ով նկարահանվում է «Ջիմի Ջիմի» սիթքոմում և մարմնավորում գլխավոր հերոսներից մեկին՝ Ռաուլին:

«Ֆիլմում քննարկվում է այսօր Հայաստանում կատարվող իրադարձությունների հետ կապ ունեցող թեմա: Ես հնդիկ առաքիչի եմ մարմնավորում, ով գալիս է Հնդկաստանից և սկսում է առաքման ծառայություն մատուցել: Այս պահին այսքանը կարող եմ պատմել սցենարի հետ կապված»,- նշեց դերասանը: 

Նրա խոսքով՝ ողջ անձնակազմը շատ պրոֆեսիոնալ է, առողջ մթնոլորտ է, ինչը ավելի հաճելի է դարձնում աշխատանքը: Ռաուլին մարմնավորող դերասանը նկարահանման ընթացքում հասցրել է վնասվածք ստանալ: «Արվեստը զոհեր է պահանջում: Մի կադր կար, որը ստանալու համար պետք է բազմոցից ցատկեի, սահեցի ու ընկա հատակին: Բայց ռենտգեն ենք արել, ոսկորի վնասվածք չունեմ, ամեն ինչ լավ կլինի»,- մեզ հետ զրույցում պատմեց հնդիկ դերասանը: Հեղինակ՝ Անի Մնացականյան

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի 

«Բացմոցից ընկա ու վնшսվшծք ստացա». հնդիկ դերասանը «Ջիմի Ջիմի» սիթքոմի նկարահանման ընթացքից մանրամասներ է պատմում