«Համարձակ, անվախ և անմոռանալի». Լիմասոլում կայացել է «Drama Queen» շոուի պրեմիերան, որտեղ Արսեն Գրիգորյանը հանդես է եկել որպես հաղորդավար

11:16 • 21.10.24

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացավ «Drama Queen» կաբարե շոուի պրեմիերան, որտեղ դերասան, երգիչ և հաղորդավար  Արսեն Գրիգորյանը հանդես եկավ որպես հաղորդավար: 

«Մեր առաջին համագործակցությունն է կաբարե ժանրում, այն պահից, երբ սկսեցինք փորձերը, պարզ էր, որ առանձնահատուկ բան է ստեղծվում: Անհամբերությամբ սպասում եմ այս աշխույժ, դինամիկ նախագիծը կյանքի կոչելուն»,- ինստագրամի իր էջում, ավելի վաղ գրել էր Արսեն Գրիգորյանը:

Հաղորդավարը նշել էր, որ սա իր դեբյուտն է կաբարե -շոուում: Արսեն Գրիգորյանը պրեմիերայից հետո ևս  հրապարակում է արել ու կիսվել լուսանկարներով. «Համարձակ, անվախ և անմոռանալի»,- լուսանկարներին կից գրել է նա: