«Եվս մեկ քայլով մոտեցա իմ նպատակին». Ադրինե Աճեմյանը նշում է ծննդյան 19-ամյակը

11:14 • 28.10.24

Դերասանուհի Ադրինե Աճեմյանը նշում է ծննդյան տարեդարձը: Նա ինստագրամում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.

«Ես մեծացա ևս մեկ տարով, ունեցա մեծ ձեռքբերումներ, և ամենակարևորը ևս մեկ քայլով մոտեցա իմ նպատակին:
Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հայտնվեցին իմ կյանքում ու դարձան իմ մեծ ձեռքբերումը: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր գնացին, դուք ինձ շատ բան սովորեցրեցիք ձեր գնալով:

Ես քեզ սպասում էի իմ 19, նոր տարիք նոր ձեռքբերումներ»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, Ադրինե Աճեմյանը նկարահանվում է «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում, որը Արմենիա TV-ի եթերում է hոկտեմբերի 2-ից: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, ռեժիսորը Գոհար Արշակյանը, պրոդուսերը Ելենա Արշակյանը: 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Adrine Achemyan (@adrineatshemyan)