Արդեն հասանելի է «Գողություն հայկական ձևով» ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը՝ D’litte-ի կատարմամբ

21:40 • 19.09.25

Քասքադ Փիքչերսը թողարկել է ռեժիսորը Դավիթ Գրիգորյանի «Գողություն հայկական ձևով» ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը, որն արդեն հասանելի է յութուբում: 

Երաժշտության և բառերի հեղինակը Լիլիթ Օսիպյանն է, կատարում է D’litte-ը։

Ֆիլմի դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Լևոնյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը և այլք: Ֆիլմի սյուժեն հագեցած է անակնկալներով և անսպասելի շրջադարձերով։