«I’m Bob, I do the Armenian job»․ Անդրանիկ Հարությունյանը ներկայացրել է «Գողություն հայկական ձևով» ֆիլմի թեմատիկայով նոր երգը

21:33 • 09.10.25

Cascade Pictures-ը և Անդրանիկ Հարությունյանը ներկայացրել են «Գողություն հայկական ձևով» ֆիլմի նոր երգը, որն արդեն հասանելի է յութուբում: 

«I’m Bob, I do the Armenian job» տեսահոլովակը, որը ներկայացված է ֆիլմի թեմատիկայով, լսարանին գրավել է որախ և ռիթմիկ երաժշտությամբ։

Նշենք, որ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Լևոնյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը և այլք: Ֆիլմի սյուժեն հագեցած է անակնկալներով և անսպասելի շրջադարձերով։ 

 

«I’m Bob, I do the Armenian job»․ Անդրանիկ Հարությունյանը ներկայացրել է «Գողություն հայկական ձևով» ֆիլմի թեմատիկայով նոր երգը