«Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Դիանա Խաչատրյանը որդի են ունեցել

13:40 • 12.08.26

«Բանակում» հեռուստասերիալից հայտնի դերասան Էմիլ Գալստյանը որդի է ունեցել: Նա լուրը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Դանիել Գալստյան Էմիլի 11.08.26»,- գրել է դերասանը: Էմիլի հետ լուսանկարներ է հրապարակել նաև նրա ընկերը՝ դերասան Նիկոլայ Եղիազարյանը՝ նշելով, որ Էմիլը որդի է ունեցել:

Հիշեցնենք՝ Էմիլ Գալստյանն ու կինը՝ դերասանուհի Դիանա Խաչատրյանն ունեն մեկ որդի՝ 8-ամյա Մարկը: Զույգն ամուսնացել է 2018 թվականին: 

«Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Դիանա Խաչատրյանը որդի են ունեցել