Գոռ Հակոբյանը որդու մասնակցությամբ նոր հոլովակ է հրապարակել Գերմանիայից (տեսանյութ)
Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն իր ինստագրամի իր էջում որդու՝ Ֆելիքսի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել։ Արդեն մի քանի ամիս է՝ Գոռ Հակոբյանն ընտանիքի հետ գտնվում է Գերմանիայում։ Նա պարբերաբար հրապարակումներով ներկայացնում է որդու բուժման ընթացքն ու առողջական վիճակը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Գոռ Հակոբյանի որդին՝ Ֆելիքսը, Գերմանիայում ենթարկվել է ավելի քան 5 ժամ տևած վիրահատության։ Գոռ Հակոբյանը հայտնել էր, որ առաջիկա 9-12 ամիսների ընթացքում Ֆելիքսը պետք է կրկին քայլել սովորի։ Բուժման ընթացքում նա պետք է անցնի նաև քիմիաթերապիայի 5 կուրս։
Տեսանյութն՝ այստեղ:








