Սելին Դիոնը 6 տարվա դադարից հետո առաջին համերգն է ունեցել Փարիզում
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը 6 տարվա դադարից հետո առաջին անգամ բեմ է վերադարձել Փարիզում՝ շուրջ 30 հազար հանդիսատեսի առաջ։ Այս մասին գրում է meduza.io-ն։
Երգչուհին վերջին տարիներին ստիպված էր դադարեցնել ելույթները՝ առողջական խնդիրների պատճառով։ Դիոնի մոտ ախտորոշվել է հազվադեպ նյարդաբանական հիվանդություն՝ Կոշտ անձի համախտանիշ, որն ազդում է նրա շարժվելու և խոսելու կարողության վրա։

Բեմական դադարից հետո Փարիզում կայացած ելույթը Դիոնի համար կարևոր վերադարձ էր կենդանի կատարումներին։ Երգչուհին վերջին տարիներին բազմիցս խոսել է երգարվեստ վերադառնալու ցանկության և բեմի նկատմամբ իր կապվածության մասին։









