Ռիհաննայի տան ուղղությամբ կրшկոցներ արձակած կնոջը մեղադրանք է առաջադրվել
Ֆլորիդայից 36-ամյա Իվաննա Լիսեթ Օրտիսին 14 մեղադրանք է առաջադրվել Ռիհաննայի և A$AP Rocky-ի տան ուղղությամբ կրակոցների գործով։ Այս մասին գրում է PBS-ը։
Մեղադրանքները հրապարակվել են սեպտեմբերի 30-ին։ Դատարանը Օրտիսի համար սահմանել է 2.6 միլիոն դոլարի գրավ, իսկ նրա փաստաբանը ներկայացրել է անմեղության վերաբերյալ հայտարարություն։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։ Քննիչների տվյալներով՝ Օրտիսը մեքենայով մոտեցել է Բևերլի Հիլզի շրջանում գտնվող զույգի տան դարպասներին և 20 կրակոց է արձակել տան ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել։
Այդ պահին տանն են եղել զույգի երեք երեխան, Ռիհաննայի մայրը և մի քանի աշխատակից։ Հայտնի է, որ դեպքին նախորդող ամիսներին Օրտիսը սոցիալական ցանցերում Ռիհաննայի մասին սպառնալիք պարունակող արտահայտություններ էր հրապարակել։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Օրտիսին կարող է սպառնալ երկարաժամկետ ազատազրկում։








