Փի Դիդիին մեկուսարան են տեղափոխել՝ բանտում նրա արտոնյալ պայմանների մասին հրապարակումից հետո
«Bad Boy Records»-ի հիմնադիր Փի Դիդիին կրկին տեղափոխել են մեկուսարան՝ Նյու Ջերսիի FCI Fort Dix դաշնային բանտում նրա արտոնյալ պայմանների վերաբերյալ հրապարակումից հետո։ Այս մասին գրում է Page Six-ը։
Փի Դիդին, որը դատապարտվել է 50 ամսվա ազատազրկման, մեկուսարան է տեղափոխվել այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ բանտում նրան հատուկ սնունդ են պատրաստում, մերսման ծառայություններ են մատուցում, իսկ մյուս կալանավորներին վճարում է՝ իր փոխարեն որոշ կենցաղային գործեր կատարելու համար։
Փի Դիդիի՝ բանտում գտնվելու պայմանների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները քննարկման առիթ են դարձել, սակայն նրա մեկուսարան տեղափոխելու պատճառների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ չեն ներկայացվել։









