Ստանդարտից դուրս. 10 ֆիլմ անսովոր սիրո մասին Newmag

11:42 • 15.02.16

Սիրո թեմայով ֆիլմերն ամենաշատն են, սիրո դրսևորումներն՝ ամենատարբերը: Ինչ ֆիլմ դիտել, որպեսզի չլինի ձանձրալի, սովորական ու կանխատեսելի: newmag-ն առաջարկում է անհավանական, անսովոր, խենթ ու երբեմն՝ սարսափելի սիրո տասնյակ. սերը ստանդարտից դուրս, կամ բոլորովին ուրիշ կինո:

 

1. Չունցինյան էքսպրես (Chungking Express)

Պատմությունն ունի մի քանի գլխավոր հերոս՝ երկու ոստիկան, արևային ակնոցով և մութ կյանքով ապրող շիկահեր ու երազկոտ մատուցողուհի, որը, կարծես, այս աշխարհից չլինի։ Սա, հավանաբար Վոնգ Կառ-Վայի ամենաթեթև, դինամիկ, երգաշատ և սիրառատ ֆիլմն է, որտեղ կա ամեն ինչ` գեղագիտական հաճույք, լարված հետապնդում և յուրօրինակ սիրո պատմություն։ Ֆիլմի երգերը, հերոսներն ու ոչ տրիվիալ իրավիճակները դուր կգան հոլիվուդիստական մելոդրամայի նշույլները նոր աշխարհում տեսնել ցանկացողներին։

P.S. Շիկահեր կնոջ նախատիպերն են Գրետա Գարբոն և Ջինա Ռոուլենդսը («Գլորիա», 1980):

 

 

2. Ողջ կմնան միայն սիրահարները (Only Lovers Left Alive)

 

Ջիմ Ջարմուշի վերջին էկրանավորումը վառ ոճականությամբ արտահայտված վամպիր-սթորի է՝ անմահության և սիրո մասին։ Պատահական չէ, որ սյուժեի կենտրոնում ընկած է Ադամ և Եվա անուններով ամուսինների արյունոտ կյանքը, որտեղ տիրում է փոխադարձ հավատարմության, հարգանքի, խաղաղության և փոխընբռման մթնոլորտ։ Յուրահատուկ լուսավորության, փիլիսոփայական երկխոսությունների և հիշվող սաունդթրեքի շնորհիվ, սա վերջին մի քանի տարվա լավագույն ֆիլմն է ոչ ինֆանտիլ վամպիրական սիրո մասին։ Իսկ Վանդա Ջեքսոնի երգերի ներքո պտտվող կադրը և գրքերի մեջ պառկած Թիլդա Սուինթոնը Ձեր հիշողության մեջ կմնան երկար ժամանակ։

P.S. Այս ֆիլմը նկարահանելու համար Ջարմուշը 7 տարի փող էր կուտակում։

 

 

3. Մանհեթեն (Manhattan)

 

Վուդի Ալենի սև ու սպիտակ մելոդրաման` ժպտերես մուսա Դայան Քիթոնի և երիտասարդ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ։ Սա հերթական տվայտանքների օրագիրն է, որտեղ պատկերված է Ալենի ինտելեկտուալ և նեվրոտիկ հերոսը: Սակայն այս ֆիլմն ունի հեղինակային մելոդրամային բնորոշ հատուկ ռոմանտիկ տրամադրություն, ինչը ժապավենն առանձնացնում է ցինիկ հրեայի մյուս ֆիլմերից. այսպիսի Նյու Յորք այլևս ոչ ոք չի պատկերում։

 

P.S. Որոշ քննադատների կարծիքով, սա Ալենի լավագույն ֆիլմն է։

 

 

4. Երբ Հարրին հանդիպեց Սալլիին (When Harry Met Sally…)

Հայաստանում ոչ այնքան հայտնի այս կատակերգական մելոդրաման ԱՄՆ-ում կուլտային է և գրեթե պաշտելի։ Այստեղ իշխում է սիրային կինոպատմությունների մեծ գիտակ և տաղանդավոր սցենարիստ Նորա Էֆրոնի («Դուք նամակ ունեք», «Չքնողները Սիեթլում») վառ արտահայտված ձեռագիրը, չնայած ֆիլմի ռեժիսորն է կոմիկ դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայները։ Սալլին և Հարրին փորձում էին պարզապես ընկերներ մնալ, կիսվել անձնական դժբախտություններով, ապագա պլաններով և դասական ֆիլմերի վերլուծություններով։ Սակայն հայտնի է, որ տղամարդու և կնոջ միջև ընկերությունն անհնար է, այն էլ բազում տարիների մտերիմ շփումից հետո։ Սրճարանում օրգազմ ձևացնելու տեսարանն ուղղակի հանճարեղ է, իսկ այդ դրվագի քլաբ-սենդվիչը հայտնի է որպես «հաճույք պատճառող ուտեստ»։

P.S. Նորա Էֆրոնն իր սեփական փորձն է դրել ուտելիք պատվիրելու` Սալլիի էթիկետի հիմքում։

 

 

Հեղինակ՝ Դիանա Մարտիրոսյան

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։