Պրեմիերա. «Աբելի քույրը»՝ նոր հեռուստանովել ATV-ի եթերում (լուսանկարներ)

19:03 • 07.03.16


ATV-ի գարնանային անակնկալը՝ իր հեռուստադիտողներին


«ATV» հեռուստաընկերությունն այսօր ժամը 21:30-ից սկսած սկսում է ցուցադրել նոր հեռուստանովել՝ «Աբելի քույրը», որի գլխավոր հերոսուհուն՝ 17-ամյա Լիլիթին մարմնավորում է երգչուհի Նարինե Դովլաթյանը, իսկ գլխավոր հերոսին՝ Դավիթ Գրիգորյանը։

 

 


Հեռուստանովելի պրոդյուսերը «Կիսաբաց լուսամուտներ» նախագծի հաղորդավար Հրաչ Մուրադյանն է, ով առաջին անգամ է իր ուժերը փորձելու սերիալում,իսկ սցենարիստը՝ Անահիտ Մխիթարյանն է, ով հայտնի է «Վերջին հայրիկը» սերիալից։

 

 


«ATV-ին գալիս է նոր հեռուստատեսային ֆորմատ ստեղծելու սերիալների արտադրության մեջ, բայց եթե դու ծանոթ չես այբուբենին, չես կարող նորություն ստեղծել: Որևէ գիտաֆանտաստիկ նորամուծություններ չեն լինելու, բայց իր ասելիքի և ձեռագրի առումով նմանատիպը չկա հայկական հեռուստաեթերում: Սերիալում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները վերցված են ռեալ կյանքից. սցենարի պատրաստման հարցում իր լուման է ունեցել նաև «Կիսաբաց լուսամուտները»,-Tert.am Youth-ի հետ զրույցում նշեց Հրաչ Մուրադյանը:

 


Մարտի 7-ից յուրաքանչյուր երկուշաբթիից - ուրբաթ ժամը 21:30 ATV-ի եթերում կլինի նոր բազմասերիանոց, իրական պատմությունների հիման վրա ստեղծված հեռուստանովելը՝ «Աբելի քույրը»: