Ոսկերչական զարդերի նոր հավաքածու` Chanel-ից (լուսանկարներ)
Հեղինակավոր Chanel բրենդի ոսկերչական ճյուղը` Chanel Fine Jewellry-ն, հանդես է եկել նոր հավաքածուով, որում ներառված են ականջօղեր, մատանիներ ու վզնոցներ:
Ինչպես նշում է Tatler-ը, նրբաճաշակ ու բարձրորակ նմուշները պատրաստված են սպիտակ ու դեղին ոսկուց, հատընտիր ադամանդների փայլը կրկնապատկող սադափից ու ճապոնական լավագույն մարգարիտներից:
Հավաքածուի ամենաուշագրավ նմուշը մարգարտյա ու ադամանդյա երկար վզնոցն է, որն առավել նորաձև թվալու համար կարելի է կրել մեջքին գցած։











