Երջանկությունը մանրուքների մեջ է. որոնք են ամենահաճելի զգացողությունները մարդու համար
Երբեմն տրամադրությունը բարձրացնելու համար այնքան քիչ բան է հարկավոր: Երջանիկ լինելու համար ամենաչնչին մանրուքներն էլ են բավական. պարզապես պետք է նկատել դրանք առօրյա թոհուբոհում ու գնահատել տրված հաճույքի վայրկյանները:
Ստորև AdMe.Ru-ն ներկայացնում է մի քանի տասնյակ պարզ զգացողություններ, որոնք անասելի հաճույք են պատճառում մարդուն.
1. Երկարատև տանջանքներից հետո հանել անհարմար կոշիկները:
2. Ձեռքը մտցնել հնդկաձավարով կամ բրնձով լի տոպրակի մեջ:
3. Համբուրել մանկան հարթ, թավշյա այտը:
4. Առաջինն ուտել սիրած կերակուրի առաջին պատառը:
5. Երկարատև ու դժվար օրից կամ անքուն գիշերվանից հետո ընկնել մահճակալին:
6. Առաջին անգամ համբուրվել նրա հետ, ով Ձեր դուրը գալիս է:
7. Զգալ նոր գրքի հոտը:
8. Երեկոյան ոտաբոբիկ քայլել ծովափի տաք ավազի վրայով։
9. Հագնել թարմ արդուկված հագուստ:
10. Զբոսնել անձրևի տակ:
11. Ամառվա տապին նետվել լողավազանը:
12. Գնալ մերսման:
13. Ոտաբոբիկ վազել խոտերի վրայով:
14. Կայծակից ու ամպրոպից հետո շնչել օզոնի հոտը:
15. Սառած ձեռքերը կրակի մոտ տաքացնել:
16. Բազմաթիվ անհաջող փորձերից հետո վերջապես փռշտալ:
17. Մատները խրել մանր ուլունքների մեջ:
18. Նոր խոզանակով մաքրել ատամները:
19. Գրկել նրան, ում շատ կարոտել էիք:
20. Անձրևային մռայլ եղանակին փաթաթվել տաք ծածկոցով:
21. Մարմնից հանել չորացած սոսնձի շերտերը:
22. Զգալ գրեթե պատրաստ խորովածի բույրը:
23. Բացել աչքերն ու հիշել, որ այսօր շաբաթ է:
24. Խմել գինու առաջին կումն ու հասկանալ, որ կյանքը հիասքանչ է:







