«Ընկերները» սերիալը մյուզիքլ կդառնա
«Ընկերները» հանրահայտ սերիալի մոտիվներով կբեմադրվի Friends: The One Where They Sing խորագրով մյուզիքլը: Այն կներկայացվի այս ամառ Չիկագոյում, գրում է buro247.ru-ն:
Պետք է նշել, որ սերիալի պաշտոնական հեղինակների հետ համանուն մյուզիքլը ոչ մի կապ չունի։ Երաժշտական բեմադրության հեղինակներն ընդգծում են, որ իրենց ներկայացումը ոչ պաշտոնական երաժշտական ծաղրերգությունն է:
Այնուամենայնիվ, մյուզիքլի պրոդյուսեր Օլիվեր Բերգերը, ով բեմադրությունում կկատարի Չենդլերի դերը, նշում է, որ սիրելի սերիալի բոլոր հերոսներն անպայման կհայտնվեն բեմում և կկատարեն հեռուստասերիալից իրենց երգերը:
Մյուզիքլը կցուցադրվի MCM Chicago թատրոնի բեմում հունիսի 10-ից հուլիսի 29-ը:







