Տարօրինակ արտաքինով կենդանիներ, որոնց գոյությանը հավատալը դժվար է (լուսանկարներ)
Աշխարհում քիչ չեն տարատեսակ կենդանի արարածները, որոնք էվոլյուցիայի արդյունքում ձեռք են բերել տարօրինակ, մարդու աչքի համար խորթ տեսք:
Շատերը, տեսնելով նրանց լուսանկարները, չեն հավատա այդ արարածների գոյությանն ու դրանց կհամարեն Photoshop-ի արդյունք.
1. Օկապի
Խոտով ու հատապտուղներով սնվող այս կենդանին արտաքուստ նման է զեբրի ու ձիու, ինչպես նաև ունի ընձուղտի պես երկար վիզ:

2. Սայգա
Այծքաղի այս տեսակն ունի մրջնակերի պես բերան, որը յուրօրինակ զտիչի դեր է կատարում:

3. Կենտեղջյուր
Վերացման վտանգի տակ գտնվող այս կաթնասունները գենետիկորեն մոտ են դելֆիններին:

4. Փշոտ տենրեկ
Միջատակերների կարգի այս կաթնասունները, որոնք բնակվում են Մադագասկարում, շատ նման են ոզնիներին:

5. Դրախտային թռչուն
Դրախտային թռչնի այս ենթատեսակի որձերն ի զարմանս շատերի փետուրներից կազմված «վահան» են կրում իրենց կրծքավանդակին, որը նման է ծուռ աճած թևի:

6. Moloch horridus մողես
Փշերով պատված մողեսի այս տեսակն ապրում է Ավստրալիայում: Հետաքրքրական է, որ նրանք կարողանում են փոխել իրենց գույնը` կախված եղանակից:

7. Ժանիքավոր եղնիկ
Ժանիքավոր եղնիկներն իրենց զենքն օգտագործում են մրցակից արուների հետ պայքարի համար:

8. Glaucus atlanticus
Կողինջի այս տեսակը գիշատիչ է ու բնակվում է օվկիանոսի հատակին:

9. Կարմիր ուակարի
Երևի քչերին է հայտնի, որ որքան ավելի «թանձր» է արուների դեմքի կարմրությունը, այնքան ավելի գայթակղիչ են նրանք էգերի համար:








