Սթիվեն Սփիլբերգը կնկարահանի Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ «Ինդիանա Ջոնս-5» ֆիլմը

11:00 • 16.03.16

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը Հարիսոն Ֆորդին կնկարահանի Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող ֆիլմաշարի 5-րդ մասում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը` վկայակոչելով  Disney ընկերությունը:

Նախորդ 4 ֆիլմերը թողարկել է Paramount ստուդիան: Հինգերորդ մասը կնկարահանի Disney-ը: «Ինդիանա Ջոնսը կինեմատոգրաֆի պատմության մեծագույն հերոսերից մեկն է», - աղբյուրը մեջբերում է Disney-ի ղեկավար Ալան Հորնի խոսքը:

Նոր ֆիլմի անվանումը դեռևս չի հաղորդվում:  Նշվում է, որ կինոնկարը թատրոններում  կհայտնվի 2019-ի հունիսի 19-ին:  Ինչպես նշում է պարբերականը` ֆիլմի` վարձույթում հայտնվելու պահին Հարիսոն Ֆորդը 77 տարեկան կլինի:

 

Սթիվեն Սփիլբերգը կնկարահանի Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ «Ինդիանա Ջոնս-5» ֆիլմը