Bulgari-ն օձը վերածել Է մանյակի
ժամացույցների եւ ոսկերչական Bulgari իտալական բրենդը ներկայացրել Է Serpenti շարքի երկու նոր մանյակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մարտի 16-ի մամուլի տեղեկագրում:
Ներկայացված մոդելներից մեկը պատրաստված Է վարդագույն ոսկուց եւ զարդարված ադամանդներով, երկրորդը պատրաստված Է պլատինից եւ զարդարված հազվագյուտ զմրուխտներով, օձի գլուխը պատրաստվել Է խոշոր կուլոնի տեսքով:
Երկու մանյակներն Էլ ցուցադրել են Հռոմում կազմակերպված SerpentiForm-ի ցուցահանդեսում: Ցուցադրանքում ներկայացված են ինչպես Bulgari-ի ոսկերչական արտադրանքներ, այնպես Էլ անցյալ դարի հագուստներ, ինչպես նաեւ ժամանակակից նկարիչների եւ լուսանկարիչների ստեղծագործություններ: Ցուցահանդեսում հատուկ ուշադրություն են հատկացրել այն հագուստներին, որոնք կրում Էր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 1963 թվականին «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ցուցահանդեսն աշխատանքը կշարունակի մինչեւ ապրիլի սկիզբը:

Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել Է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Ընկերությունը մասնագիտանում Է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը:







