Բրիտանացի զույգն իր պսակադրությունն իրականացրել է 8 երկրներում (լուսանկարներ)

10:58 • 17.03.16

Բրիտանացի սիրահարները, ում հարսանեկան արարողության ամսաթիվը համընկել է ազգականի հարսանիքի հետ, մեկնել են ճամփորդության և իրենց պսակադրությունն իրականացրել 8 երկրներում:

 

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Ամալիա և Բրետ Իրվինները, պարզելով, որ Բրետի եղբայրը նույն ամսին  է ամուսնանալու, որոշել են հետամուսնական ճամփորդությունը, որի ընթացքում մտադիր էին սաֆարի-տուրի մեկնել Աֆրիկա, այլ կերպ իրականացնել:


Նրանք միայն մեկ ամիս արձակուրդ ունեին և չէին կարող հասցնել ներկա լինել երկու հարսանիքի ու ճամփորդել: Իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցելով հայրենիքում՝ առանց հարսանեկան արարողության, նախատեսած 10 000 եվրո բյուջեն են ծախսել՝ ճամփորդելով 8 երկրներում, որոնցից յուրաքանչյուրում ոչ մեծ հարսանեկան արարողություն են կազմակերպել:


Նրանք այցելել են Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Մոնղոլիա, Նեպալ,  Մավրիկիոս, Հնդկաստան,  Հարավային Աֆրիկա, որտեղ էլ միացել են Բրետի եղբոր հարսանիքին: Զույգը միասին ապրում է արդեն 9 տարի և ճամփորդության մեկնել է իրենց  5-ամյա որդու հետ:

 

Բրիտանացի զույգն իր պսակադրությունն իրականացրել է 8 երկրներում (լուսանկարներ)