Ինչու է պետք խոսել սեքսի մասին. Bravo.am

15:56 • 18.03.16

Bravo.am-ը գրում է. նյութի այս վերնագրին շատ պատահական հասա: Հայաստանյան սեքսուալ «թոհուբոհից» զրուցում էի իմ ընկեր սեքսոլոգի հետ` ինչ սեքսուալ մշակույթ է տիրում զույգերի մոտ, ինչ խնդիրներով են առավել շատ դիմում, ու առհասարակ՝ ներկայում որն է սեքսուալ բնույթի ամենամեծ խնդիրը Հայաստանում: Եվ ինչ է պարզվում. ամենալուրջ խնդիրն, ըստ սեքսոլոգ Վահե Ասրյանի, սեքսի մասին չխոսելն է: 

 

Եվ այսպես, 4 հարց, 4 պատասխան սեքսի մասին խոսել-չխոսելու վերաբերյալ, որոնք կարող են փոխել ձեր պատկերացումներն ու մոտեցումները, բարելավել սեքսուալ կյանքը, թեթեւացնել սեքս-զուգընկերոջ հետ հարաբերությունները:

 

 

-Սեքսով մարդիկ զբաղվում են, ինչո՞ւ է պետք նաեւ խոսել այդ մասին:

 

-Որքան էլ մենք սեքսը ծառայեցնենք հաճույք ստանալու եւ բազմանալու նպատակներին, միեւնույն է՝ այն ավելի շատ հաղորդակցություն է, շփման մի ձեւաչափ: Ու այդ շփումն առանց բանավոր խոսքի դժվար է պատկերացնել: Եթե խոսենք զույգի շահերից, ստացվում է հետեւյալը` զուգընկերներից յուրաքանչյուրը մինչեւ սեքսով զբաղվելն ունի կուտակած ֆանտազիաներ, որոնք փորձում է իրականացնել հարաբերության ժամանակ, չխոսելով փորձում հասկացնել, թե ինչ է ուզում կամ ակնկալում: Նրանցից ամեն մեկը լուռ ենթադրում է, որ հաջորդ սեքսի ընթացքում զուգընկերը կգուշակի, թե ինքն ինչ եւ ինչպես է ուզում: Իսկ պատկերացրեք, որ զուգընկերն անում է մի բան, որն իրականում տհաճ է, առնվազն հաճելի չէ եւ, ոչ մի բառ չխոսելով, ենթադրում, որ եթե զուգընկերը ձայն չի հանում, ուրեմն ամեն ինչ կարգին է: Արդյունքում զույգը, որը մեծ սպասումներ ուներ սեքսուալ կյանքի մեկնարկից, հիասթափվում է:  Սկսվում է աններդաշնակություններով լի շրջան, ու այն հաստատ չի նպաստում հարաբերությունների բարելավմանը: Իսկ երբ կա խոսք, այսինքն՝ սեքսի «բառավորում», դա միայն կնպաստի ավելի որակով ու հեռանկարային հարաբերությունների կառուցմանը: Ցանկալի է, որ ամեն բան քննարկվի, արդյունքում սեքսուալ խոտանը կկրճատվի եւ, իհարկե, կստեղծվեն նաեւ համատեղ ֆանտազիաներ: Պատկերացրեք՝ 2 մարզիկ խմբակային որեւէ մարզաձեւում անընդհատ մարզվեին եւ ընդհանրապես չխոսեին իրար հետ: Երեւի հասկանում եք, որ նրանց մոտ ոչինչ չէր ստացվի: Ամենաափսոսն այն դեպքերն են, երբ զույգից թե՛ կինը, թե՛ տղամարդը նույն ցանկությունն ունեն, բայց երկուսն էլ երկար ժամանակ լռում են:

 

 

-Ե՞րբ է սկսվում ու ավարտվում սեքսը:

 

-Հիմնականում սխալ պատկերացում կա, որ սեքսը սկսվում է ֆրիկցիոն փուլի մեկնարկով (այսինքն՝  հեշտոցում անդամի հայտնվելով) եւ ավարտվում օրգազմով: Իրականում, սեքսը սկսում է գլխում պտտվող ֆանտազիաներից, սեռական ցանկությունից, դրա մասին մտածելուց ու դրա ուղղությամբ արվող քայլերից: Բարդ է ասել, թե երբ է ավարտվում սեքսը. միգուցե օրգազմի պահին, իսկ միգուցե հենց հարաբերության ժամանակ արդեն  «նախագծվում» է հաջորդ սեքսը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։